ՆԱՏՕ-ի ռազմակայանը թուրքական Իզմիրում կփակվի: Ինչպես գրում է թուրքական Vatan թերթը, նման որոշում կկայացվի Լիսաբոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն, ինչպես գրում է Cumhuriyyet-ը, Թուրքիան պատրաստվում է պայքարել այդ ռազմակայանը պահպանելու համար:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում հայտնել են, որ երկիրը հուսով է, որ կկարողանա պահպանել իր տարածքում այդ օբյեկտը, որի փակման մտադրությունը պայմանավորված է ՆԱՏՕ-ի վարած դրամական միջոցները տնտեսելու քաղաքականության հետ: Թերթը հիշեցնում է նաև, որ նախկինում փակվեց նաև 1999թ. կառուցված ՆԱՏՕ-ի ռազմակայանը Էսքիշեհիրում, որը ստորգետնյա է: Այժմ այդ ռազմակայանը պատկանում է Թուրքիային:





