Ռուսաստանի նախագահ < Դմիտրի Մեդվեդևը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ Կասպյան երրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ զրույցը նվիրված էր «դիրքորոշումների պարզաբանմանը: Պրիխոդկոն նշել է, որ քանի որ ՌԴ-ն ու Իրանը հարևաններ են, երկու երկրները պատասխանատու են տարածաշրջանում տիրող իրավիճակի համար: «Իրանը մեր հարևանն է, մենք համագործակցության որոշակի ծավալ ունենք, կա պատասխանատվություն, այդ թվում նաև Իրանի հետ համատեղ Կասպից ծովի տարածաշրջանում իրավիճակի համար»,-ասել է ՌԴ նախագահի օգնականը, հաղորդում է «Ռոսբալտը»:
2010թ. հունիսի սկզբին ՌԴ-ն հավանություն տվեց ՄԱԿ-ի նոր պատժամիջոցներին, որոնց նպատակն է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից:
Սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր հրամանագրով կասեցրեց նախկինում Իրանի հետ կնքված համաձայնագիրը C-300 համալիրների առաքման վերաբերյալ: «Ռոսվոոռուժենիե» ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել է, որ Մոսկվան կվերադարձնի Թեհրանին 166,8 մլն դոլար կազմող ավանսը:
Նոյեմբերի 10-ին Իրանի նախագահ Ահմադինեժադը հայտարարել է, որ հրաժարվում է քննարկել Իրանի միջուկային ծրագիրը համաշխարհային հանրության հետ:





