AM
26 Նոյեմբեր 2010 - 08:20 AMT

Բաքվում հուսով են, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում կարող է առաջխաղացում գրանցվել ղարաբաղյան գործընթացում

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում կարող է առաջխաղացում գրանցվել ղարաբաղյան գործընթացում: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Նախապատրաստական բանակցությունները բավական ինտենսիվ են ընթանում և դա որոշ հիմք է տալիս ինչ-որ առաջխաղացում ակնկալելու համար: Թե որքանով դա կհամապատասխանի ադրբեջանցիների ակնկալիքներին, որքան դժվար կլինի դա հայերի համար, ինձ համար դժվար է ասել, սակայն, ամեն դեպքում, ես հակված եմ մտածել, որ ինչ-որ առաջընթաց կլինի»,-ասել է նա, գրում է 1news.az-ը: