AM
26 Նոյեմբեր 2010 - 11:49 AMT

ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը այլևս չի հանդիսանում ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչ Անդրեաս Բեյքերը:

Ըստ նրա, Լենմարկերը չի վերընտրվել Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում 2010թ. սեպտեմբերին, ուստի այլևս ԵԱՀԿ ԽՎ պատգամավոր չէ, սակայն մնում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ:

«ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում»,-ասել է Բեյքերը, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունը: