AM
29 Նոյեմբեր 2010 - 08:25 AMT

Աստանայի գագաթնաժողովը կխթանի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, գտնում է Հերբերտ Զալբերը

Իրական չէր լինի ղարաբաղյան հակամարտության լուծում ակնկալել, սակայն հանդիպումը կխթանի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին Աստանայում կայանալիք ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը:

Գագաթնաժողովը հնարավորություն է տալիս լուծել նման խնդիրները: Այստեղ ներկա կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Կլինեն բարձր մակարդակի հանդիպումներ՝ ներառյալ հանդիպումները Ղազախստանի նախագահի հետ: Այդպիսով, կարելի է քննարկել այդ հարցերը: Սակայն, ինձ թվում է, որ պետք է իրատես լինել այդ հարցում»,-ասել է Զալբերը:

Ըստ նրա, այդ հակամարտությունը բավական խորն է, իրական չէր լինի լուծում ակնկալել, սակայն կարելի է ակնկալել մթնոլորտի բարելավում և ինչ-որ քայլեր շրջանակային պայմանների վերաբերյալ: «Ի վերջո, հակամարտության կողմերը պետք է որոշեն՝ ԵԱՀԿ-ն, ՄԽ-ն, նախագահներն ու ԱԳ նախարարները կարող են միայն նպաստել դրան: Այն, ինչ ես ակնկալում եմ գագաթնաժողովից, դա ուղղակի խթան է քաղաքական կամքի դրսևորման համար»,-ասել է ԵԱՀԿ կենտրոնի տնօրենը, հաղորդում է Kazakhstan Today-ը: