AM
29 Նոյեմբեր 2010 - 12:15 AMT

Երկարաձգված հակամարտությունները կարևորագույն հարցերից մեկը կդառնան Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում

ԵԱՀԿ ԽՎ նախագահը հույս է հայտնել, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջընթաց ձեռք կբերվի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն հայտնել է, որ երկարաձգված հակամարտություններն առանցքային խնդիրներից մեկն են ինչպես ԵԱՀԿ, այնպես էլ ԵԱՀԿ ԽՎ համար: «ԵԱՀԿ-ն հիմքերից մեկն է հանդիսանում երկարաձգված հակամարտությունների կարգավորման համար: Դա կարևորագույն հարցերից մեկն է, որոնց անդրադարձ կկատարվի ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում: Եվ ես հույս ունեմ, որ արդեն այս գագաթնաժողովում այս հարցում առաջընթաց կդիտվի»,- հայտնել է Էֆտիմիուն:

Նա ընդգծել է նաև ԵԱՀԿ ԽՎ դերը` որպես հակամարտական իրադրություններում «վստահության ձևավորման գործիք»: