Շվեդիայի Ռիկսդագի անդամներ Աննելի Էնոկսոնի (քրիստոնյա-դեմոկրատներ) և Իզաբել Դինգիզյանի (Կանաչների կուսակցություն) նախաձեռնությամբ շվեդական խորհրդարանում ձևավորվել է հայ-շվեդական բարեկամության խումբ:
Միջխորհրդարանական խումբը կազմված է Ռիկսդագի բոլոր կուսակցությունների անդամներից և նպատակ ունի աջակցել ինչպես Հայաստանի ու Շվեդիայի խորհրդարանների, այնպես էլ երկու երկրների համագործակցությանը: Ինչպես հայտնում է Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը, այդ կազմակերպությունը ևս կմասնակցի խմբի աշխատանքին:





