Ադրբեջանցի ընդդիմադիր, Ազգային պետականության կուսակցության նախագահ Նեյմատ Պանախլին (Պանախով), որը ձերբակալվել է Բաքվի բնակիչ Էլդար Ռզաևին ծեծելու համար, գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում և իր ձերբակալությունը համարում է քաղաքական` կապելով այն իր վերջին հրապարակումների հետ, «Էխո»-ին հայտարարել է նրա փաստաբան Էլչին Սադիխովը:
Նախօրեին Բաքվի Նասիմինյան շրջանային դատարանը որպես պատժի միջոց ընտրել է Պանախլիի 2 ամսվա կալանքը, որը մեղադրվում է խուլիգանության մեջ: Պանախլիի մեղավորությունն ապացուցելու դեպքում նրանց սպասռնում է 3-7 տարվա ազատազրկում: Պանախլիի ձերբակալության իրական պատճառը հարցազրույցն է, որը վերջերս հրապարակվել է «Նոտա» թերթում, հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլին: Նրա խոսքերով, հարցազրույցը պարունակել է բավական սուր հայտարարություններ ադրբեջանական իշխանությունների հասցեին:
Նեյմատ Պանախլին 1990-ի հունվարին Բաքվի հայկական ջարդերի համակարգողն է եղել:





