AM
19 Հունվար 2011 - 08:07 AMT

Հիլարի Քլինթոնը կսատարի Օբամային 2012 թվականի ընտրություններում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում և մտադիր է սատարել Բարաք Օբամային՝ վստահություն հայտնելով, որ Օբաման կվերընտրվի:

«Երբ ավարտվի Օբամայի նախագահության երկրորդ ժամկետը և Հու Ձինտաոն հեռանա իր պաշտոնից, Չինաստանում և ԱՄՆ-ում նոր առաջնորդներ կհայտնվեն: Սակայն, մարդիկ կարող են զարգացնել իրենց հարաբերություններն անկախ նրանից, թե ով կղեկավարի երկրները»,-ասել է Քլինթոնը, հաղորդում է չինական CCTV հեռուստաալիքը:

Հունվարի 18-ին սկսվել է Չինաստանի նախագահի այցը Վաշինգտոն: