Հունվարի 19-ին Սամարայում տեղի ունեցավ 19-ամյա Արմեն Սահակյանի հուղարկավորությունը: Նա մահացավ հունվարի 15-ին դանակի հարվածից: Ուժայինները դեռևս ազգային հող չեն տեսնում հանցագործության դրդապատճառներում, սակայն նրանց համամիտ չեն Սամարայի հայ համայնքի ներկայացուցիչներն ու զոհվածի հարազատները: Ըստ նրանց, իրավապահ մարմինները պետք է հատուկ հսկողություն սահմանեն այդ գործի քննության վրա: «Հանցագործության պատճառներից մեկը միլիցիան համարում է կողոպուտը: Սակայն սպանվածի մոտ հայտնաբերվել են նրա ոսկյա իրերը, բջջային հեռախոսը և դրամը: Արմենի սպանությունն արդեն երրորդ նման դեպքն է վերջին տարում»,-ասել է Սամարայի «Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ Սամարայի շրջանային հայ համայնքի երիտասարդական շարժման ղեկավար Ռուբեն Գասպարովի, ազգային կենտրոնը մտադիր է նախաձեռնել է Արմեն Սահակյանի սպանության սեփական հետաքննությունը: «Վերջերս ազգային հարցի հետ կապված իրավիճակը սրվել է: Կարծում եմ, որ ոմանք փորձում են օգտագործել դա սեփական շահերից ելնելով: Մենք և Սամարայի մյուս մշակութային կենտրոնները կստեղծենք մեր կազմկոմիտեները, որոնք միջոցառումներ կանցկացնեն՝ դիմակայելով նրանց, ով փորձում է ապակայունացնել իրավիճակը: Ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում, մենք կհամագործակցենք իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների հետ»,-ասել է Գասպարովը, հաղորդում է 63.ru-ն:





