Վրաստանը ինքը պետք է բավարարի իր ազգային ու կրոնական փոքրամասնությունների կրոնական կարիքները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին՝ մեկնաբանելով Թուրքիայի մտադրությունը մզկիթներ կառուցել Վրաստանում:
Անդրադառնալով Վրաց պատրիարքության հայտարարությանը, որը նույնպես իր բացասական վերաբերմունքն է հայտնել կրոնական նշանակության կառույցների վերակառուցման մասին այդ նախագծի վերաբերյալ, Զաքարեիշվիլին նշել է, որ պատրիարքարանը պետական կառույց չէ և որ նման հարցերը պետք է լուծվեն Վրաստանի և Թուրքիայի ղեկավարության մակարդակով, գրում է «Գրուզիա օն-լայնը»:
Ըստ վրացական ԶԼՄ-ների, Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունները արձանագրություն են ստորագրել, որով Թուրքիան նախատեսում է վերականգնել 3 և կառուցել 1 նոր մզկիթ Վրաստանում, իսկ վրացական կողմը հնարավարություն կստանա վերականգնել 4 հին վրացական եկեղեցիներ Թուրքիայի տարածքում:





