Միջազգային Ճգնաժամային խումբը (ICG) Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հերթական զեկույցն է պատրաստել, որը կհրապարակվի հաջորդ շաբաթվա կեսին: Այդ մասին հայտնել է Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Զեկույցի հիմնական թեման Ադրբեջանի ու Հայաստանի միջև նոր պատերազմի հնարավորությունն է»,- ասել է Ֆրեյզերը:
Զեկույցը հիմնված է Ադրբեջանում և Հայաստանում ICG փորձագետների անցկացրած հետազոտությունների վրա: Ներկայիս հետազոտության շուրջ աշխատանքն ընթացել է վերջին չորս ամիսներին: «Մենք հետևում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացմանը, երկու երկրների ռազմական բյուջեին, ինչպես նաև կարգավորման մեջ առաջընթացի հասնելու գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքների բացակայությանը»,- ասել է Ֆրեյզերը, հաղորդում է Trend-ը:





