AM
24 Փետրվար 2011 - 06:31 AMT

Նիդերլանդների հայերը կոչ են անում հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հայ Դատի գրասենյակը Հոլանդիայում փետրվարի 28-ին ցույց կկազմակերպեն Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին FAON-ի մամլո կենտրոնից, կազմակերպիչները բոլոր հոլանդահայերին կոչ են անում մասնակցել 1988 և 1990 թվականներին Սումգայիթում և Բաքվում տեղ գտած ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիային: FAON-ի հայտարարության մեջ կոչ է արվում Նիդերլանդների կառավարությանն ու միջազգային հանրությանը աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը` հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: