AM
28 Հոկտեմբեր 2026 - 17:27 AMT

Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների մասին․ Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին և դրա ավարտի հնարավոր ժամկետներին։

«Որքան արագ աշխատենք, հուսով եմ՝ այդքան արագ կունենանք գործընթացի դրական արդյունք»,– ասել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը:

Նա նշել է, որ վիզաների ազատականացման մասով ՀՀ-ն մինչ այժմ նման գործընթացի համար նույնիսկ բավականին արագ պրոցես է ունեցել, ստացել է ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությունը՝ հիմա ավելի շատ հայկական կողմն անելիքներ ունի։

«Եթե ավարտի կոնկրետ ժամկետն եք հարցնում, կարծում եմ՝ ճիշտ կլինի հայաստանյան հասարակությանն ասել, որ դա մեզնից է կախված՝ սկսած օրենսդրական փոփոխություններ անելուց, վերջացրած տեխնիկական ընթացակարգերով, որոնք պետք է արվեն»,-ասել է նա։

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին տրամադրել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառել է 74 հենանիշ (benchmark), որոնք բաշխվել են չորս հիմնական ուղղություններով:ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն հայտնել է Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված նշանակալի առաջընթացի մասին։