AM
2 Նոյեմբեր 2026 - 10:48 AMT

«Արենի-1» քարայրի վերաբերյալ հայտը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներառվել է հայկական հերթական հայտը՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» անվանումով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նոր հայտի մշակման աշխատանքներն իրականացվել են պետական և մասնավոր հատվածների համագործակցության արդյունքում։ Դրա պատրաստմանը համատեղ մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամը և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։ Հայտի նախապատրաստման ֆինանսական աջակցությունն ապահովել է վերջինս։

Նշվում է նաև, որ Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է