Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը խորհրդարանում հայտարարել է, որ Լիբիայում ՄԱԿ-ի խաղաղության վերականգնման գործողությանը կմասնակցեն Tornado և Typhoon կործանիչները:
Օդաչուներն արդեն հրաման են ստացել թռչել դեպի ավիառազմակայաններ, որտեղից նրանք ուղղություն կվերցնեն դեպի Լիբիա: Սկզբնական փուլում գործողությանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի զինվորականները, որոշ արաբական երկրների աջակցությամբ:
Լիբիայի առաջնորդ Քադաֆին հայտարարել է, որ դժոխքի կվերածի նրանց կյանքը, ով կհամարձակվի հարձակվել Լիբիայի վրա, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Ինչպես հայտնում է ВВС-ն, Քադաֆիի զորքերը գնդակոծում են Միսրատ քաղաքի տները:
Լիբիայի կետային ռմբակոծությունը թույլատրել է ՄԱԿ-ի ԱԽ-ն, գրում է gzt.ru-ն:





