AM
25 Մարտ 2011 - 09:19 AMT

Սպառազինության մրցավազքը հանգիստ չի տալիս Բաքվին. զենքի արտադրությունն Ադրբեջանում գնալով աճում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կից անցյալ տարի ստեղծվել է արտադրության 7 նոր բնագավառ: Նախարարությունն այդ ընթացքում արտադրել է շուրջ 250 տեսակ պաշտպանության նշանակության արտադրանք ՝ 50,3 մլն մանաթ ընդհանուր արժողությամբ:

Նախորդ տարի պաշտպանական բնույթի 22 անուն արտադրատեսակ է արտադրվել:

Նախարարների կաբինետի տարեկան հաշվետվության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական գծերը արտադրության նոր ճյուղերում հնարավորություն են տալիս սկսելու տարբեր տրամաչափի փամփուշտների 10 տեսակի արտադրություն: