Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական – ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի ներկայացուցչի պաշտոնը:





