Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ Լիտվան պատրաստ է օգնություն ցուցաբերել և որպես ԵԱՀԿ և ԵՄ անդամ, և երկկողմանի ձևաչափում, հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
«Լիտվան հանդես է գալիս միայն խաղաղ կարգավորման օգտին: Նման հակամարտությունները ցանկացած երկրի համար ծանր կորուստների են հանգեցնում: Դրանք բացասական են ազդում հոգևոր արժեքների, հարաբերությունների, տնտեսության վրա: Այդ բարդությունները հաղթահարելը չափազանց դժվար է: Դրա համար պետք է համբերություն, բաց մոտեցում և, անշուշտ, խաղաղասիրական վերաբերմունք: Եվրոպան և ողջ աշխարհը ձգտում են հակամարտությունների խաղաղ կարգավորման»,- ասել է Լիտվայի նախագահը, հաղորդում է «Նովոստի Ազերբայջանա»:





