AM
3 Մայիս 2011 - 10:43 AMT

Ադրբեջանը շարունակում է իրավապաշտպանների ձերբակալությունները

Ադրբեջանում քրեական մեղադրանք է ներկայացվել իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովին: Բաքվի շրջանային դատարանը Իսկենդերովի համար որպես խափանման միջոց է ընտրել 2 ամսվա ազատազրկումը:

Իրավապաշտպանին մեղադրանք է ներկայացվել 2010թ. նոյեմբերին ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու և ընտրահանձնաժողովների աշխատանքներին միջամտելու վերաբերյալ:

Սակայն, նրա փաստաբանը անհիմն է համարում մեղադրանքը: Վիդադի Իսկենդերովը խորհրդարանական ընտրություններից հետո ներկայացրել է կեղծարարությունների տեսաապացույցները, նշել է փաստաբանը:

Ըստ «Հանրային պալատ» ընդդիմադիր շարժման, հակաիշխանական ցույցերին մասնակցելու համար ձերբակալված ակտիվիստների ընդհանուր քանակը արդեն հասել է 15-ի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: