«Ադրբեջանն ողջունում է ու հավանություն է տալիս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահների Դովիլի համատեղ հայտարարությունը: Միանգամայն բացատրելի է նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի ու Նիկոլյա Սարկոզիի մտահոգությունը ղարաբաղյան կարգավորման չլուծված լինելու առնչությամբ: Նախագահները առանձնապես ընդգծել են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը մենք գոհունակությամբ ենք ընկալում»,-ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Ըստ Մամեդովի, համաշխարհային հանրության դիրքորոշումը կայանում է նրանում, որ ստատուս քվոն չի կարող պահպանվել»,-հայտարարել է Նովրուզ Մամեդովը, հայտնում է 1news..az-ը:





