AM
18 Հոկտեմբեր 2011 - 04:18 AMT

Սերգեյ Մարկեդոնով. Պուտինի ընտրությունը Հարավային Կովկասում փոփոխությունների չի հանգեցնի

Հարավային Կովկասի երեք ճանաչված և երեք դե ֆակտո ձևավորված պետությունների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումներից պարզ է դառնում, որ Պուտին-Մեդվեդև տանդեմի երկու մասնակիցների գաղափարների, հայեցակարգերի և մոտեցումների ոչ մի իրական դիմակայություն չկա, և Պուտինին ընտրելը Հարավային Կովկասում փոփոխությունների չի հանգեցնի կարծում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով, Պուտին նախագահի և վարչապետի օրոք Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ընդհանուր առմամբ ռեակտիվ էր: Մոսկվան ստատուս քվոն պահեց այնտեղ, որտեղ դա կարելի էր և խախտեց այնտեղ, որտեղ չէր կարելի դա անել:

«Ճանաչելով Աբխազիայի և Հարավայի Օսեթիայի անկախությունը՝ Մոսկվան նման մոտեցումը չկիրառեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Ընդհակառակը, կորցրեց իր ազդեցությունը Վրաստանի վրա, ռուսական դիվանագիտությունը սկսեց ձգտել Բաքվի և Երևանի հետ հավասար հարաբերությունների հաստատմանը։