Հայաստանի խորհրդարանը օրենք է ընդունել Հայաստանում նվազագույն աշխատավարձի մինչեւ 13 հազար դրամ բարձրացման մասին: Տվյալ օրենքը առաջին հերթին վերաբերում է բյուջետային ոլորտի 35 հազար աշխատողներին, որոնց աշխատավարձը այսօր տատանվում է 5-13 հազար դրամի սահմաններում: Հայաստանի սոցապահովության նախարար Աղվան Վարդանյանի խոսքերով, օրենքը կտարածվի նաեւ մասնավոր հատվածի վրա, ինչը իրապես կկրճատի ստվերային զբաղվածությունը եւ կմեծացնի հարկային մուտքերը բյուջե: Նշենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 5 հազար դրամ:





