AM
28 Նոյեմբեր 2003 - 15:04 AMT

ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 6,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Նախնական հաշվումներով, նախօրեին Լոս Անջելոսում կայացած հեռուստամարաթոնի ընթացքում շուրջ 6,5 մլն դոլար է հավաքվել Լեռնային Ղարաբաղում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար: Մեկական միլիոն դոլար նվիրաբերել են բարերարներ Ալբերտ Բոյաջյանը եւ Լուիզ Սիմոն Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար հանգանակությունը սկսվել է նոյեմբերի 12-ին Եվրոպայում, որտեղ հավաքվել է շուրջ 900 հազար դոլար: Նշենք նաեւ, որ ԼՂՀ-ում այսպես կոչված «կյանքի ճանապարհի» շինարարության ավարտի համար անհրաժեշտ է 15 մլն դոլար: