AM
15 Հոկտեմբեր 2003 - 15:09 AMT

ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեռեւս վաղաժամ է խոսել Եվրոպական Միությանը (ԵՄ) Հարավային Կովկասի երկրների լիիրավ անդամակցության հնարավորության մասին: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է դեռ լուրջ ճանապարհ անցնեն ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար: Այդ մասին ավելի առարկայորեն հնարավոր կլինի խոսել Եվրոպայի Խորհրդին անդմակցելիս տարածաշրջանի երկրների ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգի գործընթացի լիակատար ավարտից հետո, ասել է փոխխոսնակը: