AM
26 Սեպտեմբեր 2003 - 13:48 AMT

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 85-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն կարեւորել են ԱԳՆ ղեկավարների միջեւ սկսված երկխոսության շարունակությունը եւ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում առաջընթաց գրանցելու հնարավորությունները: Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները: