ՌԱՕ ,ԵԷՍ Ռոսիիե էներգետիկ ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունը («Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ») այսուհետեւ պետք է կառավարի Հայկական ատոմակայանը, մտադիր է Հայաստանն ընդգրկել ետխորհրդային երկրների միասնական էներգացանցում: Այդ մասին Երեւանում հայտարարել է «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի» վարչության փոխնախագահ Անդրեյ Ռապպոպորտը: Նրա խոսքերով` Հայաստանում էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը շատ մեծ է, «եւ անհրաժեշտ է այն արդյունավետ օգտագործել»: Այսպես, առաջիկա շաբաթվա ընթացքում «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի»-ը կսկսի Հայաստանից էլեկտրոէներգիա արտահանել Վրաստան: Ինչպես տեղեկացրել է Ա. Ռապպոպորտը, ընկերությունը բնական գազ է ձեռք բերելու «ՀայՌուսգազարդ»-ից եւ վերամշակելով այն Հրազդանի ՋԷԿ-ում` ստացված էլեկտրաէներգիան արտահանելու է Վրաստան: Ռուս էներգետիկը չի բացառել նաեւ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը:





