AM
19 Սեպտեմբեր 2003 - 14:04 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ,ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍե ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ

Համաշխարհային Բանկը դրական է գնահատում Հայկական ատոմակայանը «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ռուսաստանյան ընկերության հավատարմագրային կառավարմանը փոխանցելու փաստը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀԲ տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոյսեթ-Կոյրոլոն այսօր Երեւանում հայտարարել է, որ դա կխթանի ներդրումները Հայաստանի էներգետիկ ոլորտում: Բացի այդ, նրա խոսքերով, տվյալ գործարքը թույլ կտա բարձրացնել ՀԱԷԿ-ի կառավարման մակարդակը եւ կբարելավի կայանի ֆինանսական վիճակը: Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը 5 տարի ժամկետով ռուսաստանյան «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային կառավարմանը փոխանցելու մասին պայմանագիրը ստորագրվել է նախօրեին Երեւանում: