AM
10 Սեպտեմբեր 2003 - 15:00 AMT

ԵԽ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄՇԱԿՄԱՆԸ

Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը Հայաստանի եւ Ադրբեջանի հրավերով կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի մշակմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նշվում է ԵԽ «Ագո-ի խմբի» 2003 թվականի հուլիսին Ադրբեջան եւ Հայաստան կատարած ուղեւորության արդյունքներին նվիրված հաշվետվության մեջ: Ընդ որում պատվիրակությունը նշել է առաջընթացի բացակայությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ընգծելով, որ Հայաստանում եւ Ադրբեջանում տվյալ խնդրի լուծման մոտեցումները ճիշտ հակառակն են: Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, որ Եվրախորհուրդը չի հետաքրքրվում նրանց փախստականների իրավունքներով, այլ միայն արծարծում է քաղբանտարկյալների խնդիրը, «Ագո-ի խումբը» ընդգծել է, որ կարող է լոկ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անել ակտիվացնելու իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: