AM
4 Փետրվար 2004 - 15:17 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ՄՐՑԱԿՑԵԼ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող լինել սակարկության, բանակցությունների եւ խոսակցությունների առարկա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Մենք պետք է վերադարձնենք հայկական ուժերի կողմից գրավված մեր տարածքները եւ խաղաղ ճանապարհով կարգավորնեք ղարաբաղյան հակամարտությունը, ասել է նա: Ալիեւի խոսքերով, դրա համար գոյություն ունեն միջազգային իրավունքի ճանաչված նորմեր եւ դրանք պետք է գործեն: «Չպետք է լինեն երկակի ստանդարտներ: Չպետք է լինի կախվածություն քաղաքական կոնյունկտուրայից»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ Ի.Ալիեւը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ թույլ կտա վերադարձնել ադրբեջանական հողերը: «Մենք կցանկանայինք համագործակցել Հայաստանի հետ, այլ ոչ թե` մրցակցել»,- ասել է Ադրբեջանի նախագահը: