AM
18 Փետրվար 2004 - 14:13 AMT

ՆԱՏՕ-Ն ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ ԲԱՔՎԻ ՎՐԱ` ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա, ինչի արդյունքում երաշխավորվել է հայ սպաների մասնակցությունը մարտին Բաքվում կայանալիք «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման հերթական խորհրդաժողին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, այդ մասին օրերս Երեւան կատարած իր այցելության ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ֆրեդերիկո Յանշինը: Մինչդեռ, աղբյուրի համաձայն, ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ղեկավար Ակիֆ Նագին բացառել է պաշտոնական Բաքվի նման դիրքորոշման հնարավորությունը` հայտարարելով, որ եթե հայ զինծառայողները ժամանեն Ադրբեջան, ապա ՂԱԿ-ի ակտիվիստները համապատասխան միջոցներ կձեռնարկեն: