Մշտապես թշնամության հրահրման մթնոլորտում բնակվող մարդիկ ընդունակ են ցանկացած քայլի: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը հատելու ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջերս իրականացրած փորձը: «Խոսելով բարբարոսության մասին` մենք նկատի չունենք ժողովրդին, որի հարեւանությամբ պետք է ապրենք: Մենք ենթադրում ենք իշխանություններին, որոնք խրախուսում են հանցագործությունները»,- պարզաբանել է ԼՂՀ ղեկավարը: Այդ առնչությամբ, նա նշել է միջազգային հանրության կողմից անցյալում ադրբեջանական կողմի իրագործած հանցագործությունների, մասնավորապես, 1988 թվականին Սումգաիթում հայերի կոտորածի գնահատականի
անհրաժեշտությունը:





