AM
Որոնման արդյունքներ
27 Հուլիս 2026 • 08:30 AMT
Երբ բոլորն ասում են, որ շատ նման ես Գարիկ Խառլամովին, իսկ դու չգիտես` դա ով է
🤪 Այցելում ես մոլ` ձմեռվա համար տաք գուլպաների հետևից, որովհետև շոգ ամառը ճիշտ ժամանակն է գուլպաներ գնելու համար։ Շատ արագ մոլորվելով` մոտ երեք ժամ թափառում ես կահույքի բաժնի լաբիրինթոսներում, ինչից հետո հրաշքով սողոսկում ես միաչքանի կաչոկ պահակից` ձևացնելով, թե ուղղակի նայում ես։ Ապա ստիպված ես լինում քայլելիս կառչել հեռախոսիդ էկրանին ու չնայել կողքերդ, որպեսզի չտրվես …
27 Հուլիս 2026 • 08:30 AMT
Նայիր ինչ իդեալական գծագիր է. ինչո՞վ ուտել Նոլանի մեխանիստիկ «Ոդիսականը»
Բրիտանացի Քրիստոֆեր Նոլանը զարմանալի ռեժիսոր է։ Նրա յուրաքանչյուր ֆիլմ առաջին հերթին հիմնված է որևիցե ոչ տրիվիալ ու հաճախ կինեմատոգրաֆի հետ կապ չունեցող գաղափարի վրա, որը պարուրում է ամբողջ ֆիլմը, ենթարկեցնում նարիատիվը ու դուրս գալիս բոլոր խոռոչներից։ Լինի դա երազները կառավարելու, ժամանակի հետ խաղերի, թե հնգաչափ տարածությունը ենթարկեցնելու մասին, գաղափարը, ոչ թե պատմությունն են առաջնորդում ռեժիսորին։ …
20 Հուլիս 2026 • 13:00 AMT
Մարդը, ով փախչում էր դինոզավրերից. Սեմ Նիլի տասը դերերը
VHS կասետների վրա մեծացած սերնդի համար Սեմ Նիլը պարզապես դերասան չէր։ Նա այն հուսալի դեմքերից էր, որոնք հայտնվում էին ամենատարբեր ֆիլմերում ու սերիալներում և գրեթե միշտ դրանք դարձնում ավելի հետաքրքիր։ Ոչ թե դասական գերաստղ, այլ այն հազվագյուտ պրոֆեսիոնալներից մեկը, որի ներկայությունը կադրում միանգամից վստահություն էր ներշնչում։ Հնէաբան, քահանա, խելագար, նավապետ կամ սովորական մարդ՝ Նիլը ցանկացած …
20 Հուլիս 2026 • 08:30 AMT
Երբ շոգին տրանսպորտում կողքիդ տատին ասում է` պատուհանը փակիր, փչում է
🦸🏻 90-ականներին կյանքի արևածագում գտնվող միլենիալն ուներ սեփական հերոսները։ Որպես կանոն, նրանք հայտնվում էին VHS տեսաերիզներից։ Իր հզոր թրով թշնամիներին ոչնչացնող Կոնանն ու անողոք ռոբոտ մարդասպանը հերոս էին դարձրել Երկաթյա Արնիին, Վիետնամում սովետական իշխանության վերջին նշույլները վառող Ջոն Ռեմբոն ու ոսկրափշրիչ մենամարտից հետո սիրելի կնոջ անունը բացականչող Ռոքքի Բալբոան հերոսացրին Սլային, իսկ դե Բելգիական Մուսկուլի …
17 Հուլիս 2026 • 08:30 AMT
Զգուշացեք՝ Սոբչակը. Հաքերային հարձակումը, «դավաճանի» պիտակն ու անհայտ ծագման նամակները
Ռուսական մեդիա դաշտում նոր կրքեր են հասունացել, իսկ կենտրոնում այդ նույն մեդիա դաշտի առանցքային կերպարներից մեկն է՝ Քսենյա Սոբչակը։ Ամենայն հավանականությամբ, Սոբչակն արդեն վաղուց սկանդալների ու աղմկահարույց պատմությունների դեմ իմունիտետ է ձեռք բերել, որովհետև սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ լրագրող Սոբչակը հայտնվում է երկրի ամենաքննարկվող թեմաների կիզակետում։ Ու, ի դեպ, նա …
13 Հուլիս 2026 • 08:30 AMT
Չորս հարված նույն տրավմային. «Վախի հրվանդանը»՝ վեպից մինչև սերիալ
Կան պատմություններ, որոնք ժամանակի ընթացքում հնանում են։ Կան պատմություններ էլ, որոնք հրաժարվում են հնանալ, քանի որ պատմում են ոչ թե օրակարգային թեմաների, այլ ավելի հավերժական մի բանի, օրինակ` սեփական ընտանիքի համար վախի կամ օրենքի փխրունության մասին։ «Վախի հրվանդանը» (Cape Fear) այդպիսի պատմություն է։ Գրեթե յոթանասուն տարվա ընթացքում այն անցել է 20-րդ դարի կեսի քրեական վեպից …
13 Հուլիս 2026 • 08:30 AMT
Դու, երբ կարաոկեյում միացրել են Խատուբայի «Կառավան» երգը
🫣 Մի օր նյարդերդ տեղի են տալիս ու բողոք ես գրում շենքի համատիրության Կիմա ծյոծյային այն մասին, որ հարևանդ` Գրիշը, ամեն առավոտ ժամը յոթին «խոդում է» հավանաբար մազութով աշխատող իր «դռելը» ու փորում շենքի կրող պատը։ Կիմա ծյոծյան, որպես իսկական ղեկավար, Գրիշի կնոջ միջոցով նկատողություն է անում Գրիշին։ Դրանից հետո Գրիշին սկսում ես ավելի հաճախ …
6 Հուլիս 2026 • 13:43 AMT
Նրանք չեն մեռնում. Ինչպես վամպիրը վերապրեց համր կինոն, գունավոր էկրանը, պոստմոդեռնիզմն ու սթրիմինգը
Կինոն բազմաթիվ կերպարներ ժառանգել է առասպելներից, ժողովրդական բանահյուսությունից ու մարդկային խորը վախերից։ Ամենակենսունակներից մեկը վամպիրն է։ Ավելի քան մեկ դար նա անընդհատ փոխում է իր կերպարը կինոյում՝ դառնալով երբեմն համաճարակի մարմնավորում, երբեմն՝ հրապուրիչ ազնվական, ռոք աստղ, մելամաղձոտ մտավորական կամ նախնադարյան հրեշ։ Սակայն յուրաքանչյուր նոր մեկնաբանության տակ նույն գաղափարն է. վամպիրը գոյատևում է ուրիշի կյանքի հաշվին …
6 Հուլիս 2026 • 13:22 AMT
Երբ երեխադ երկուս է ստացել քո ու չաթջիփիթիի գրած տնայինից
🧛🏻‍♂️ Խցանման մեջ հետևիցդ անդադար «սիգնալ» տվողները, վստահաբար, «բոշի» վամպիրներ են։ Դրանք ատամների փոխարեն օգտագործում են Bosch շչակները, իսկ արյան փոխարեն` բարեկիրթ ու պարկեշտ մարդ լինելու քո վերջին հույսը։ Կինոթատրոնի մթության մեջ էլ գործում են այսպես կոչված «չաթի» վամպիրները, որոնք ֆիլմի ամենակարևոր պահին կուրացնում են քեզ հեռախոսի լույսով` իբր Անուլիկի շտապ մեսիջին պատասխանելու համար, բայց …
29 Հունիս 2026 • 17:57 AMT
Երբ ճշմարտությունն ինչ-որ տեղ մոտակայքում է. Սփիլբերգի «Բացահայտման օրը»
Գրեթե հիսուն տարի շարունակ մեծ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վերադառնում է անհայտի հետ մարդու հանդիպման թեմային։ Այլմոլորակայինները նրա մոտ երբեք զուտ տիեզերքից եկած արարածներ չեն։ Սփիլբերգը նրանց օգտագործում է որպես գործիք՝ վախի, հետաքրքրասիրության, վստահության ու սովորական փորձի սահմաններից դուրս երևույթներն ընդունելու մարդկանց ունակության մասին խոսելու համար։ «Երրորդ աստիճանի մերձավոր կապերից» (Close Encounters of the Third Kind, …