AM
Հեղինակ՝ Արման Գասպարյան
9 Նոյեմբեր 2026 • 08:30 AMT
Հարյուր հազար դեմք` մի հեքիաթի համար. «Վայրի անտառն» ու ամբողջ ճշմարտությունը Laika ստուդիայի մասին
2026 թվականի հոկտեմբերի 23-ին Միացյալ Նահանգների մեծ էկրաններին հայտնվեց Laika Entertainment ստուդիայի վեցերորդ ֆիլմը, որը միաժամանակ առաջինն էր յոթ տարվա ընդմիջումից հետո։ Լավ առիթ է հիշելու, թե ինչպես է ստուդիան, որտեղ տիկնիկների դեմքերը տպում են եռաչափ պրինտերով, իսկ էկրանային ժամանակի վայրկյաններն «արդյունահանում» են շաբաթներ տևող բարդ աշխատանքի շնորհիվ, ձևավորել սեփական էպոսը։ PAN-ը կպատմի ամբողջ ճշմարտությունը …
2 Նոյեմբեր 2026 • 08:30 AMT
Քո ճիչը ոչ ոք չի լսի. «Օտարի» մասին ֆիլմերը՝ վատագույնից լավագույնը
Վերջապե՜ս։ Գրեթե տասը տարի սպասում էինք այս պահին, հույսն արդեն գրեթե մարել էր, բայց աստվածները վերջապես լսեցին մեր աղոթքները։ Ռիդլի Սքոթը հաստատել է, որ «Օտարը․ Պատգամ» (Alien: Covenant, 2017) ֆիլմը շարունակություն կունենա։ Վերջապես կիմանանք, թե ինչ է լինելու Դեյվիդ անունով խելագար անդրոիդի հետ։ Սքոթի խոսքով՝ Դեյվիդն իր համար ստեղծելու է «նոր, սքանչելի աշխարհ»։ Բայց մենք …
26 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Դու կարող ես ամեն ինչ տեսնել․ հինգ վավերագրական ֆիլմ, որոնք իսկապես ցնցում են
2026 թվականի սեպտեմբերին Թելուրայդի կինոփառատոնում անակնկալ ցուցադրությամբ ներկայացվեց «Դու կարող ես ամեն ինչ տեսնել» (You Can See Everything) վավերագրական ֆիլմը։ Այն նկարահանել են Նեյթան Ֆիլդերն ու Լենս Օպենհայմը՝ A24-ի համար։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Theranos ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսն է, որը ներդրողներին խաբելու համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Բանտ մեկնելուց ընդամենը 34 օր առաջ Հոլմսը …
19 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Բոլորն ամեն ինչ գիտեն. յոթ բնապահպանական ֆիլմ, որոնք չեն փրկել մոլորակը, բայց լավ են նկարված
Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ը, կամ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի տասնյոթերորդ համաժողովը։ Քննարկելու են, թե ինչպես իրականացնել 2022-ին ընդունված Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մինչև 2030 թվականը պահպանության տակ վերցնել ցամաքի ու օվկիանոսի 30%-ը։ Թե այդ նպատակի որ մասն իրականում կհաջողվի իրականացնել, պարզ կդառնա այն ժամանակ, երբ դա վաղուց դադարած կլինի նորություն լինել։ …
12 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Ճիշտ են միայն հաղթողները. 10 ֆիլմ գիտնականների մասին, որոնց Նոբելյան մրցանակ չեն տա
Ավարտվում է Նոբելյան շաբաթը: Ավանդաբար առաջինը հայտարարվեց ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում մրցանակը, իսկ հետո, ըստ հերթականության՝ ֆիզիկայի, քիմիայի, գրականության, խաղաղության և տնտեսագիտության: Նոբելյան շաբաթվա ընթացքում ընդունված է խոսել այն մասին, թե ինչպես են համառությունը, արիությունն ու գործընկերների կարծիքին հակառակ գնալու պատրաստակամությունը բերում մեծ հայտնագործությունների: Դա մաքուր ճշմարտություն է. Բարի Մարշալը 1984-ին խմեց Helicobacter pylori բակտերիաների …
5 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
«Չարի կացարանն» առանց «կացարանի». Տպավորություններ Զաք Քրեգերի նոր ֆիլմի մասին
Երբ 30 տարի առաջ Սինձի Միկամին ներկայացրեց իր լեգենդար Resident Evil համակարգչային խաղը, քիչ խաղեր կարող էին իրենց կինեմատոգրաֆիկությամբ մրցել այս survival horror-ի հետ։ Զոմբիների հետ առանձնատանը փակված հատուկ ջոկատայինների պատմությունը պատրաստի սցենար էր՝ էկրաններ տեղափոխելու ու ոչ պակաս տպավորիչ սարսափ ֆիլմ դառնալու համար։ Այստեղ աշխատում էր ամեն ինչ. անհույս մթնոլորտը, սասփենսը, յուրաքանչյուր դռան հետևում …
28 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Տասնմեկ գեհենական զարդատուփ․ ի՞նչ է իրենից ներկայացնում «Դժոխքի դռները բացողը» ֆրանշիզը
Քառասուն տարի առաջ բրիտանացի գրող Քլայվ Բարկերը հրատարակեց «The Hellbound Heart» կարճ վիպակը։ Այդ ժամանակ նա արդեն հայտնի էր «Արյան գրքեր» սարսափ պատմվածքների ժողովածուով, իսկ Սթիվեն Քինգը հրապարակայնորեն նրան անվանում էր հորրոր ժանրի ապագա։ Վիպակում կա մի քանի հերոս, մի տուն և մի զարդատուփ, որը, մեղմ ասած, բացվում է ոչ այնքան սովորական ձևով։ Ոչ ոք …
21 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Սուպերհերոսների մութ կողմը. ինչպես Netflix-ը վերաիմաստավորեց Marvel-ի կինոտիեզերքը
2015-2019 թվականներին Netflix-ը ցուցադրեց Marvel-ի սուպերհերոսների մասին հինգ սերիալ՝ «Դեյրդևիլ» (Daredevil), «Ջեսիկա Ջոնս» (Jessica Jones), «Լյուկ Քեյջ» (Luke Cage), «Երկաթյա բռունցք» (Iron Fist) և «Պատժողը» (The Punisher)։ Սա Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի առանձին ճյուղն էր՝ նախատեսված ավելի մեծահասակ լսարանի համար։ Այստեղ չկային վառ համազգեստներ, ամեն քայլափոխի հնչող տափակ կատակներ ու հերթական պատմությունը աշխարհի փրկության մասին։ Փոխարենը՝ …
14 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Դե ընտրիր. եթե կուլտային ֆիլմերը նման լինեին RPG խաղերի
Կինոն գծային է։ Այն ամբողջական պատրաստի ստեղծագործություն է, որի բոլոր իրադարձությունները գոյություն ունեն սկզբից մինչև վերջ։ Այլ բան են համակարգչային խաղերը, հատկապես` այսպես կոչված դերային խաղերը (անգլերեն` Role-playing games կամ RPG). այստեղ յուրաքանչյուր իրադարձությունից առաջ խաղացողն ընտրում է իր կերպարի ռեպլիկները կամ գործողությունները, ինչից կախված էլ ծավալվում են հետագա իրադարձությունները։ Ոչինչ նախօրոք նախանշված չէ, խաղացողն …
7 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Պատերն էլ են կերպար․ երբ ապաստարանի մասին կինոն վերածվում է ճշմարտությունը կառավարելու թեմայով խոսակցության
Ապաստարանը ճարտարապետության պատմության մեջ թերևս միակ կառույցն է, որը կառուցվում է` ի սկզբանե ներսում որևիցե սուտ թաքցնելով։ Ցանկացած ապաստարան միաժամանակ խոստանում է երկու բան․ դրսում միշտ վտանգավոր է լինելու, իսկ ներսում ամեն ինչ վերահսկողության տակ է։ Բայց այդ խոստման երկրորդ մասը ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի հարցնում՝ իսկ ո՞վ է …