AM
Որոնման արդյունքներ
16 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Մինչ ոմանք կռահում են՝ ով է թաքնված այս դիմակի տակ (սփոյլեր՝ մի սեքսի (♀) ու կարգին (♂) մեկը), իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին
🙋🏻‍♂️ Մարդկանց մեծ մասը կյանքի այս կամ այն փուլում ունենում է ինքնասպանության մասին մտքեր՝ թեկուզ թռուցիկ, թեկուզ պահի ազդեցության տակ, թեկուզ անլուրջ, բայց ունենում է։ Բարեբախտաբար, այդ մտքերն իրականացնում են միայն եզակիները, ցավոք՝ հաճախ երիտասարդ, տաղանդավոր, անհոգ և ուրախ թվացող մարդիկ։ Օրերս հայտնի դարձավ, որ աշխարհով մեկ միլիոնավոր երկրպագուներ ունեցող Breaking Bad լեգենդար դարձած սերիալի …
16 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Breaking Bad-ից Ուոլթեր Ուայթ կրտսերի մասին հուշերն ու հուզական աջակցության կարևորությունը. 34 տարեկանում մահացել է Ար Ջեյ Միթը
«Ես քեզ կկարոտեմ, տղա՛ս»․ Բրայան Քրենսթոնն այս բառերով հրաժեշտ տվեց Ար Ջեյ Միթին։ «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) հեռուստասերիալում Միթը մարմնավորել էր Քրենսթոնի որդուն։ Տարիներ առաջ նկարահանման հրապարակում սկսված նրանց ծանոթությունը շարունակվել էր նաև սերիալի ավարտից հետո։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանք նամակագրվում էին ու փորձում պայմանավորվել միասին ճաշելու մասին։ Օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին հայտնի …
9 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Z սերնդի «հեղափոխությունը», դպրոցների տխուր վիճակն ու ծեծուջարդ՝ ուղիղ եթերում. Ֆրանսիացի աշակերտները բողոքում են
Վերջին մի քանի տարում աշխարհի տարբեր հատվածներում պարբերաբար բռնկվում են բողոքի ակցիաներ, որոնք լրատվամիջոցներն անվանում են «զումերների հեղափոխություններ»։ Այս անգամ դեռահասների դժգոհությունից սկիզբ առած զանգվածային անկարգությունները սկսվել են Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում։ Զայրացած երիտասարդները վնասում են քաղաքային ենթակառուցվածքները, հրկիզում լիցեյները և անգամ հարձակվում ուսուցիչների վրա։ PAN-ը պատմում է՝ ինչպես այս ամենը հնարավոր դարձավ և ինչ հետևանքներ …
9 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Մինչ Ջոնի Հալիդեյը judge է անում զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրող ճիվաղին™, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին
🎒 Մինչ մեզ մոտ դեռ փորձում են նորմալիզացնել աշակերտների հանդեպ բռնությունն ուսուցիչների կողմից, Ֆրանսիայում դպրոցների աշակերտները՝ իսկական ֆրանսիացիների ազատատենչ ոգով, ոտքի են կանգնել ու բավականին լուրջ հեղափոխություն են կազմակերպում։ Նրանք բողոքում են կրթության որակից, դպրոցների վիճակից, ուսուցիչների պակասից, դասացուցակի ծանրաբեռնվածությունից ու ընդհանրապես սխալ կազմակերպված պրոցեսներից, որոնց հետևանքով դպրոցների և կրթության վիճակը գնալով վատանում է, իսկ …
2 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Մինչ ոմանք փորձում են նմանություն գտնել Սելին Դիոնի և Հատիսի Քրիստոսի արձանի միջև, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին
👩🏻‍🤝‍👨🏼 #PAN-ը ներողություն է խնդրում իր սիրելի լրագրող, այս կարդալիքի հեղինակ Նանեից՝ նրան այս թրեշ թեմայի մեջ խորանալ ստիպելու համար, բայց կյանքն այսպիսի բան է. մի օր գրում ես բարձր արվեստի և ամենակարևոր AI զարգացումների մասին, մի օր էլ ստիպված մի քանի ժամ լսում ես Սոբչակի հետի հարցազրույցն և փորձում գլուխ հանել Ջիգանի «կեղտոտ ներքնազգեստից» …
2 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
«Մա՛մ, մենք կմեռնենք». Կրակոցներ, սպառնալիքներ ու հոգեբանական տրավմա, կամ Օքսանա Սամոյլովայի ու Ջիգանի կյանքը՝ Instagram-ից այն կողմ
Ինստագրամյան իդեալական ընտանիքի պատկերը հաճախ կա՛մ չափազանցված է, կա՛մ էլ, մեղմ ասած՝ հեռու է իրականությունից։ Ու սա, ցավոք, քիչ-քիչ կարծես օրինաչափություն է դառնում։ Ռուսական սոցցանցերն արդեն մի քանի օր քննարկում են բլոգեր Օքսանա Սամոյլովայի՝ Քսենյա Սոբչակին տված բացառիկ հարցազրույցը։ Գլխավոր թեման Ջիգանի հետ հարաբերություններն են՝ զենքով սպառնալիքներից ու հոգեբանական տրավմաներից մինչև ռեփերի ծնողական իրավունքները սահմանափակելու …
25 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Մինչ Էդ Շիրանին cancel-ում են պաղեստինյան թեմաներով, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին
😷 Ամբողջ աշխարհը նոր «զոհ» ունի՝ բոլորը տշմշում են բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանին։ Շեկ, կարմրաթուշ ու խիստ բարի կերպարով Շիրանը հավանաբար նույնիսկ ինքն իր համար շատ անսպասելի կերպով հայտնվել է մեծ սկանդալի կիզակետում, և ոչ ավել-ոչ պակաս՝ քաղաքական սկանդալի, այն էլ՝ համաշխարհային մակարդակի։ Ասում են՝ երբ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը մի օր զբաղվում է …
25 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Էդ Շիրանի արցունքները, իսրայելական լոբբին ու Macklemore-ի դիրքորոշումը. Երբ քաղաքականությունը զբաղվում է չեզոք արտիստներով
Էդ Շիրանի Loop համաշխարհային շրջագայության ամերիկյան հատվածը երգչի համար պետք է հերթական մեծ համերգային շարքը լիներ, բայց արի ու տես, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում՝ քաղաքականությունն է քեզնով զբաղվում։ Նյու Ջերսիում Շիրանի համերգի բացմանը ելույթ ունեցող արտիստներից Macklemore-ի՝ Պաղեստինին աջակցող խոսքերից հետո շրջագայությունը քաղաքական ու հանրային ճգնաժամի կենտրոնում հայտնվեց։ Մարզադաշտերի սեփականատերերը պահանջեցին հեռացնել ռեփերին, …
18 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
ԱԲ վարժեցնողներն ընդդեմ ԱԲ-ի՞. OpenAI-ն ու Anthropic-ն առաջարկում են դանդաղեցնել տեմպը, Թրամփն ու Չինաստանը դեմ են
Ի վերջո՝ արհեստական բանականությունը կփոխարինի՞ մեզ, կաշխատի՞ մեր փոխարեն, կդառնա՞ մեր մրցակիցը, թե՞ այդ ամենը խիստ չափազանցված է։ ԱԲ զարգացման շուրջ մռայլ կանխատեսումներն ամենևին էլ նոր երևույթ չեն, բայց վերջին շաբաթներին տեխնոլոգիայի զարգացումը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները զգալիորեն ակտիվացել են։ Ու հարցն այն է, որ այս անգամ հե՜նց ԱԲ ստեղծողներն ու «վարժեցնողներն» են խիստ հոռետեսական …
18 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Մինչ Lady Gaga-ն փորձում է լինել «ժողովրդի կողքին, ժողովրդի համար», իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին
🤖 Կարծես՝ Սառա Քոնորի ժամանակները մոտենում են։ Եվ դա մենք չենք գուժում, այլ ոլորտի մասնագետները։ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին, xAI-ի հիմնադիր Իլոն Մասկն ու OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանն ասում են՝ արհեստական բանականության զարգացումը պետք է դնել արգելակների վրա, իսկ եթե նույնիսկ արգելակներ չունեցող Մասկն է այդպիսի բան ասում, ուրեմն վտանգն իսկապես իրական է։ Ասում …