AM
Հեղինակ՝ Նանե Մանուկյան
16 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Breaking Bad-ից Ուոլթեր Ուայթ կրտսերի մասին հուշերն ու հուզական աջակցության կարևորությունը. 34 տարեկանում մահացել է Ար Ջեյ Միթը
«Ես քեզ կկարոտեմ, տղա՛ս»․ Բրայան Քրենսթոնն այս բառերով հրաժեշտ տվեց Ար Ջեյ Միթին։ «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) հեռուստասերիալում Միթը մարմնավորել էր Քրենսթոնի որդուն։ Տարիներ առաջ նկարահանման հրապարակում սկսված նրանց ծանոթությունը շարունակվել էր նաև սերիալի ավարտից հետո։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանք նամակագրվում էին ու փորձում պայմանավորվել միասին ճաշելու մասին։ Օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին հայտնի …
14 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Բնության հանդեպ նորաձևության մահաբեր սերը, կամ ինչպես թռչունները վերածվեցին գլխարկների
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության COP17 համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 19-30-ը։ Բայց բնության հետ մեր հարաբերությունների մասին ամենախոսուն պատմություններից շատերը սկսվում են բանակցությունների սեղանից շատ հեռու: Ու գլխավոր դերերից մեկն այստեղ վերապահված է նորաձևության ոլորտին։ 19-րդ դարի վերջին Փարիզում կամ Նյու Յորքում թռչունների փետուրներով պատրաստված գլխարկի վաճառքը միանգամայն սովորական երևույթ էր դարձել, բայց այդ մոտեցման …
9 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Z սերնդի «հեղափոխությունը», դպրոցների տխուր վիճակն ու ծեծուջարդ՝ ուղիղ եթերում. Ֆրանսիացի աշակերտները բողոքում են
Վերջին մի քանի տարում աշխարհի տարբեր հատվածներում պարբերաբար բռնկվում են բողոքի ակցիաներ, որոնք լրատվամիջոցներն անվանում են «զումերների հեղափոխություններ»։ Այս անգամ դեռահասների դժգոհությունից սկիզբ առած զանգվածային անկարգությունները սկսվել են Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայում։ Զայրացած երիտասարդները վնասում են քաղաքային ենթակառուցվածքները, հրկիզում լիցեյները և անգամ հարձակվում ուսուցիչների վրա։ PAN-ը պատմում է՝ ինչպես այս ամենը հնարավոր դարձավ և ինչ հետևանքներ …
7 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
Բիբլիական լեռը՝ հարյուրավոր դիտանկյուններից. Արարատը՝ հայ գեղանկարիչների կտավներում
Արարատին նվիրված կտավները գուցե առաջին հայացքից իրար նման թվան՝ ծանոթ ուրվագծերը, ձյունածածկ գագաթները, դրանց առջև տարածվող դաշտավայրը։ Բայց երբեմն հենց այդ՝ «ծանոթ» պատկերն է խանգարում նկատել, թե որքան տարբեր են այն ընկալել հայ նկարիչները։ Թե որքան բազմաշերտ կարող է լինել բիբլիական լեռան պատկերումը՝ կհամոզվենք միասին։ Մի կտավում Արարատն աստվածաշնչյան պատմության հետ է կապվում, մյուսում՝ աշխատող …
2 Հոկտեմբեր 2026 • 08:30 AMT
«Մա՛մ, մենք կմեռնենք». Կրակոցներ, սպառնալիքներ ու հոգեբանական տրավմա, կամ Օքսանա Սամոյլովայի ու Ջիգանի կյանքը՝ Instagram-ից այն կողմ
Ինստագրամյան իդեալական ընտանիքի պատկերը հաճախ կա՛մ չափազանցված է, կա՛մ էլ, մեղմ ասած՝ հեռու է իրականությունից։ Ու սա, ցավոք, քիչ-քիչ կարծես օրինաչափություն է դառնում։ Ռուսական սոցցանցերն արդեն մի քանի օր քննարկում են բլոգեր Օքսանա Սամոյլովայի՝ Քսենյա Սոբչակին տված բացառիկ հարցազրույցը։ Գլխավոր թեման Ջիգանի հետ հարաբերություններն են՝ զենքով սպառնալիքներից ու հոգեբանական տրավմաներից մինչև ռեփերի ծնողական իրավունքները սահմանափակելու …
30 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Շանելը, Թիֆանին ու Մանեն. Փոքրիկ սև զգեստը՝ կտավից մինչև կինոէկրան
«Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում Օդրի Հեփբըրնի՝ սև Givenchy զգեստով, ձեռնոցներով ու մարգարիտներով կերպարը ոչ ավել, ոչ պակաս՝ լեգենդար է։ Հեփբըրնի զգեստը դարձավ փոքրիկ սև զգեստի հետ ամենից հաճախ ասոցացվող կերպարը, թեև իրականում այն երեկոյան զգեստ էր ու մեծ հաշվով ուղիղ կապ չուներ այն զգեստի հետ, որի շնորհիվ այս հասկացությունը հայտնի էր դարձել տասնամյակներ առաջ։ Եվ, …
25 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Էդ Շիրանի արցունքները, իսրայելական լոբբին ու Macklemore-ի դիրքորոշումը. Երբ քաղաքականությունը զբաղվում է չեզոք արտիստներով
Էդ Շիրանի Loop համաշխարհային շրջագայության ամերիկյան հատվածը երգչի համար պետք է հերթական մեծ համերգային շարքը լիներ, բայց արի ու տես, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում՝ քաղաքականությունն է քեզնով զբաղվում։ Նյու Ջերսիում Շիրանի համերգի բացմանը ելույթ ունեցող արտիստներից Macklemore-ի՝ Պաղեստինին աջակցող խոսքերից հետո շրջագայությունը քաղաքական ու հանրային ճգնաժամի կենտրոնում հայտնվեց։ Մարզադաշտերի սեփականատերերը պահանջեցին հեռացնել ռեփերին, …
23 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Ջնջել՝ ստեղծելու համար. Ինչպես Ռոբերտ Ռաուշենբերգը ջնջեց Դե Կունինգի նկարն ու այն դարձրեց արվեստի գործ
1953 թվականին երիտասարդ ամերիկացի նկարիչ Ռոբերտ Ռաուշենբերգը Վիլլեմ դե Կունինգին դիմեց բավականին տարօրինակ խնդրանքով։ Դե Կունինգն այդ ժամանակ ամերիկյան արվեստի ամենաազդեցիկ անուններից էր, աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլխավոր դեմքերից մեկը և Ռաուշենբերգի համար մեծ հեղինակություն։ Ռաուշենբերգը նրանից խորհուրդ կամ էլ համագործակցություն չէր ակնկալում։ Փոխարենը նա խնդրեց մի նկար, որը կարող էր ամբողջությամբ ջնջել։ Նկարչի նպատակը պարզ էր …
18 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
ԱԲ վարժեցնողներն ընդդեմ ԱԲ-ի՞. OpenAI-ն ու Anthropic-ն առաջարկում են դանդաղեցնել տեմպը, Թրամփն ու Չինաստանը դեմ են
Ի վերջո՝ արհեստական բանականությունը կփոխարինի՞ մեզ, կաշխատի՞ մեր փոխարեն, կդառնա՞ մեր մրցակիցը, թե՞ այդ ամենը խիստ չափազանցված է։ ԱԲ զարգացման շուրջ մռայլ կանխատեսումներն ամենևին էլ նոր երևույթ չեն, բայց վերջին շաբաթներին տեխնոլոգիայի զարգացումը դանդաղեցնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները զգալիորեն ակտիվացել են։ Ու հարցն այն է, որ այս անգամ հե՜նց ԱԲ ստեղծողներն ու «վարժեցնողներն» են խիստ հոռետեսական …
16 Սեպտեմբեր 2026 • 08:30 AMT
Ինչու էր Ֆրեդին իրեն «երաժշտական պոռնիկ» անվանում. Queen-ի աստղ՝ լեգենդար Մերկուրիի ֆենոմենը
Ինչո՞ւ է չորս տղամարդուց կազմված խումբը կոչվում Queen։ Այս հարցը, հավանաբար, գոնե մեկ անգամ տվել են այն մարզասերները, որոնք արդեն շուրջ կես դար մարզադաշտերում ոտքերով դոփում ու ծափահարում են We Will Rock You-ի լեգենդար ռիթմի տակ։ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան 80-ամյակի առիթով PAN-ը պատմում է խմբի անվան ու կազմի մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչով է բացատրվում …